![](/banners/BeFunky-design.jpg)
Զեյնալյանը հրաժարվում է պատասխանել հարցին՝ ինչո՞ւ ավագանու անդամներին զրկեցին լիազորություններից
«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի քննարկմա ժամանակ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ԵՄ ո՞ր երկրում է եղել ՀՀ-ի նման նախադեպ․ քաղաքային իշխանություններն ավագանու անդամներին զրկում են լիազորություններից, վերցնում են նրանց մանդատները։
«Ես ներկայացնում եմ նախագծի մեկնարկը և այստեղ հանդես չեմ գալիս որպես Երևան քաղաքի ավագանու անդամ։ Ձեր հարցերին պատրաստ եմ պատասխանել ընդմիջման ժամանակ այնքանով, որքանով կբավարարեն ձեզ իմ պատասխանները»,-նշեց նա։