Կամավոր հանձնել են զենք-զինամթերքը
«Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Գյումրիի բաժնի 1-ին բաժանմունքի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 26-ին, ժամը 15.00-ին, 1-ին բաժանմունք է ներկայացել մի քաղաքացի և կամավոր հանձնել ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 95 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք ձեռք է բերել 1993 թ. ապրիլին` ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ոստիկանության Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 26-ին, ժամը 22.40-ին, 2-րդ բաժանմունք է ներկայացել մի կին և կամավոր ներկայացրել «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 2 նռնակ` առանց պայթուցիչների, ինքնաձիգի 3 պահունակ ու ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 60 և 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, հայտնաբերել է իր տան հյուրասենյակը մաքրելու ժամանակ, պահարանի հետնամասից, որը 1993 թ. հոկտեմբերին իր հետ Արցախից բերել է ազատամարտիկ ամուսինը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Տեղեկատվության աղբյուր՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայք։