Բաժիններ՝

200 մլն-ի պոպուլիզմ. մամուլ

«Երեկ ՀՀ Մաքսային ծառայությունը հրապարակել է այս տարվա աոաջին եռամսյակում Հայաստանի արտաքին աոևտրի մասին պաշտոնական տվյալները: Ըստ այդմ՝ Հայաստան ներկրվող ռուսական գազի հազար խորանարդ մետրի գինը 247 դոլար է»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

Սա 67 դոլարով կամ 37 տոկոսով ավելի թանկ է այն գնից, որը դրված է ՀՀ-ում սպառվող գազի սակագնում՝ 180 դոլար: Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի թեման ուղղակիորեն կապված է ՀՀ ներքաղաքական իրավիճակի հետ:

Այն, որ պաշտոնյաները պնդում, են, թե գազը չի թանկացել՝ ունի իր հիմնավոր պատճառը. եթե խոստովանեն, ապա պետք է բարձրացնեն նաև ներքին սակագինը: Այն պետք է բարձրանար դեռ անցած տարի, բայց պոպուլիստական նկատառումներով հետաձգվեց. ԱԺ ընտրություններն էին:

Հետո ՀՀԿ-ն սկսեց նախապատրաստվել 2013-ի նախագահական ընտրություններին: Հետո «խիարը թարս բուսնեց ու սակագնի բարձրացումը էլի հետաձգվեց: Հիմա արդեն մինչև Երևանի ավագանու ընտրությունների ավարտ:

Իսկ այս հետաձգումների պատճառով Հայաստանը կուտակել է գրեթե 200 միլիոն դոլարի պարտք Ռուսաստանին, որը չի արձանագրվում արտաքին պարտքի ցուցանիշում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս