Ընտրակաշառքի բազմազան «մենյուն»՝ նպարեղենից մինչև փող. մամուլ
«Իշխանության նախընտրական գործունեությունը, մասնավորապես քվե կորզելու մասով, գնալով զավեշտալի է դառնում»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Փաստորեն, այս անգամ ընտրակաշառքի «մենյուն» բազմազան է՝ նպարեղենից մինչև փող: Իշխանության օգտին ձայներ կորզելու նպատակով վերջին շրջանում Նորք-Մարաշ համայնքում ձու են բաժանել: Ըստ ընտրողների, տուփերով ձվեր են բաժանել, ինչը համարժեք է հինգ հազարական դրամներին»: