Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը վատացել է. մամուլ
«Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը վատացել է, և նա վերջին շրջանում պարբերաբար տեղափոխվում է «Նաիրի» բժշկական կենտրոն` բուժում ստանում, ապա հետ տարվում ՔԿՀ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Ոմանք ենթադրում են, որ սրանով հող են պատրաստում նրան առողջական պատճառներով ազատելու համար: Նրա հիվանդությունը դասվում է, կառավարության որոշմամբ, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը:
ՔԿՀ մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սերոբ Տեր-Պողոսյանը հերթական պլանային քիմիաթերապիայի կուրսն է ստացել «Նաիրի» կենտրոնում և 2 օր առաջ վերադարձել «Հրազդան» ՔԿՀ: Առողջական վիճակն էլ նորմալ է:
Նշենք, որ Տեր-Պողոսյանը դատապարտվելուց հետո մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել: Նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ»: