
Խոզապուխտով և պանրով աղցան

Բաղադրիչները՝
- Խոզապուխտ – 300 գ
- Գաուդա պանիր – 300 գ
- Ընկույզ – ½ բաժակ
- Մաղադանոս – 5 ճյուղ
- Մայոնեզ – 200 գ
- Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Խոզապուխտը կտրատել, պանիրը քերել մանր քերիչով։
Ընկույզը չոր տապակի մեջ տապակել՝ անընդհատ խառնելով 2-3 րոպե։ Այնուհետև շատ մանր կտրատել կամ բլենդերի մեջ մանրացնել։
Մաղադանոսը մանր կտրատել և խառնել խոզապուխտի և պանրի հետ։ Աղցանը համեմել մայոնեզով, աղով և պղպեղով։ Աղցանը լցնել ափսեյի մեջ և շաղ տալ մանրացրած ընկույզը։