Աբդուլլահ Օջալանը առաջիկա օրերին հանդես կգա պատմական ուղերձով
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական եւ ազատության» (DEM) կուսակցության համանախագահ Թունջեր Բաքըրհանը հայտնել է, թե առաջիկա օրերին PKK–ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հանդես կգա պատմական ուղերձով։
Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝ Թունջեր Բաքըրհանը հայտարարել է, թե քրդական հարցի հիմնային ու մնայուն կարգավորման, ժողովրդավարական Թուրքիայի կառուցման համար առաջիկա օրերին PKK–ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը պատմական ուղերձ է հղելու։
Թունջեր Բաքըրհանի խոսքով՝ դրանից հետո գնդակը թուրքական իշխանությունների դաշտում կլինի։
Հիշեցնենք, որ Աբդուլլահ Օջալանը ձերբակալվել է ուղիղ 26 տարի առաջ Քենիայում։ Ներկայում նա պատիժն է կրում Իմրալը կղզու հատուկ բանտում։