Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանկեն Թեոյին Բելգիայի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանկեն Թեոյին՝ Բելգիայի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Ջերմ շնորհավորանքներս Ֆրանկեն Թեոյին Բելգիայի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։ Քանի որ Հայաստանը և Բելգիան սերտ համագործակցության ուղի են բռնում, ակնկալում եմ պաշտպանության ոլորտում մեր երկկողմ կապերի ամրապնդում»,- գրել է Սուրեն Պապիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս