Բաժիններ՝

Հայաստանի տնտեսությունը թևակոխել է գործարար ակտիվության անկման փուլը. ԵՏՀ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ երկրներում գործարար ակտիվության դինամիկայի փոփոխություն է արձանագրում:

Համընկնող և առաջատար ցուցանիշների հաշվարկման արդյունքները վկայում են Եվրասիական տնտեսական միության երկրներում գործարար ակտիվության դինամիկայի փոփոխության մասին։

Ըստ հրապարակված կանխատեսումների՝ Ղազախստանի և Ղրղզստանի տնտեսությունները շարունակում են մնալ աճի փուլում, իսկ Ռուսաստանի և Բելառուսի տնտեսությունները թևակոխել են դանդաղման փուլը։ Հայաստանն աճի փուլից անցել է բիզնեսի ակտիվության անկման փուլի։

Ակնկալվում է, որ 2025 թվականի փետրվարին անդամ պետությունների տնտեսությունները կշարունակեն ընթացիկ միտումներով:

Առաջատար ցուցիչները կանխատեսման գործիք են, որն օգտագործում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ կարճաժամկետ հեռանկարում Եվրասիական «հնգյակի» երկրներում գործարար գործունեության փոփոխությունների ուղղության մասին պատկերացում կազմելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս