Բաժիններ՝

Հրդեհ՝ Թթուջուր գյուղի հարակից խոտածածկ տարածքում. հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը դեպի անտառ

Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ից ՀՀ ՆԳՆ ՓԾ Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ՝ հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի պարեկները, քաղաքացիների և Թթուջրի գյուղապետարանի աշխատակիցների հետ պայքարում են Թթուջուր բնակավայրի անտառամերձ հատվածում առաջացած կրակի դեմ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծ դժվարությամբ են մարդիկ աշխատում, քանի որ քամին իր սև գործն է անում, իսկ կրակը բռնկվել է խոտածածկ տարածքից և հասնում է անտառամերձ հատված։

Այս պահին հրշեջները, պարեկները, քաղաքացիները ու գյուղապետարանի աշխատակիցները շարունակում են կանխել կրակի տարածումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728