Բաժիններ՝

Իրանը ներկայացրել է հակաօդային պաշտպանության նոր սերնդի «Բավար 373» համակարգը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի՝ երկրի պաշտպանության նախարարության հրթիռային նվաճումների ցուցահանդես այցելության ժամանակ առաջին անգամ ցուցադրվել են «Բավար 373» հակաօդային պաշտպանության համակարգի պատկերները, հայտնում է Mehr-ը։

Նոր համակարգում «Բավար» արձակման կայանները հանդերձված են եղել հայտնաբերման և կրակի կառավարման ռադարով։

«Բավար» արձակման կայանները, որոնք սկզբնական տարբերակում չունեին ռադար, այժմ կարող են ինքնուրույն աշխատել։

Ինչպես նշում է իրանական լրատվամիջոցը, «Բավար 373»-ի յուրաքանչյուր համակարգ բաղկացած է հայտնաբերման ռադարից և վեց արձակման կայանից։

Հաղորդվում է, որ այս պաշտպանության համակարգի նոր սերունդը նախորդի համեմատ տարբեր մասերում թարմացվել է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728