Բաժիններ՝

Հոգեբանը երեխային հեռախոսից հեռացնելու միջոցներ է առաջարկել

Երեխաները կպչում են հեռախոսներին, քանի որ նրանք հաճելի զգացողությունների պակաս ունեն, ասում է հոգեբան Ալեքսանդրա Ֆոկինան:

Հոգեբանը նշել է, որ եթե երեխան նախընտրում է մուլտֆիլմեր դիտելը և էլեկտրոնային խաղեր խաղալը «կենդանի» հաղորդակցության փոխարեն, ապա ծնողները պետք է մի քանի պարզ տեխնիկա օգտագործեն՝ երեխային համացանցային իրականությունից հետ բերելու համար։ Նա նախ խորհուրդ է տվել երեխաներին ամեն անգամ գովաբանել, երբ նրանք զբաղված չեն գաջեթներով, օրինակ՝ հիանալ նրանց ստեղծագործական ունակություններով և չխնայել հաճելի խոսքերը։

Ֆոկինայի խոսքերով՝ երեխաներին հաճախ են «կցում» էլեկտրոնային սարքերին նաև այն պատճառով, որ դա հարմար է ծնողների համար։

«Մտածեք այդ մասին, միգուցե դուք եք «մոտեցնում» երեխաներին գաջեթին, երբ ուժ կամ տրամադրություն չունեք նրանց հետ շփվելու համար»,- ըստ shantnews-ի՝ զգուշացրել է փորձագետը:

Կարդացեք նաև

Նա խորհուրդ է տվել, որ ծնողները փոխեն իրենց վարքագիծը, ինչը դրականորեն կազդի նաև ընտանիքի կրտսեր անդամների վրա։

«Գաջեթների կարիք են զգում տպավորությունների պակաս ունեցող երեխաները»,- ընդգծել է փորձագետը։

Հայրերին ու մայրերին նա խորհուրդ է տվել երեխային ապահովել հաճելի հույզերով, օրինակ՝ խաղալ նրանց հետ կամ առաջարկել հանգստի ու ժամանցի նոր տարբերակներ։

Փորձագետը նշել է նաև մի անսովոր տեխնիկա, որը երեխաներին կշեղի հեռախոսից, քանի դեռ նրանց ծնողները տանը չեն: Նա խորհուրդ է տվել նրանց խնդրանքներով և ցանկություններով գրառումներ թողնել:

«Օրինակ, «Սիրելի երեխաներ, խնդրում եմ ձեզ մտածել և նկարել հինգ զբաղմունքներ, որոնք ավելի հաճույքով կվայելեք, քան պլանշետով խաղալը: Ես սիրում եմ ձեզ, հայրիկ»,- եզրափակել է Ֆոկինան:

Տեսանյութեր

Լրահոս