Բաժիններ՝

Կոֆեինը հնարավորություն կտա վերացնելու քաղցկեղի բջիջները

Կանադացի հետազոտողները գտել են նոր մեթոդ՝ ստուգելու համար, թե  որքանով կարող է կոֆեինը պայքարել քաղցկեղի բջիջների դեմ: Ինչպես գրում է rnd.cnews.ru կայքը, մկների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինը որոշակի պոտենցիալ ունի, որով կարող է պայքարել քաղցկեղի բջիջների դեմ: Նման ուսումնասիրություններ սկսվել էին ավելի վաղ. սկզբնական շրջանում հետազոտողները նույնիսկ ցանկանում էին կոֆեինն օգտագործել քիմիաթերապիայի ձևով, սակայն հաշվի առնելով կոֆեինի մեծ չափերի թունավոր լինել՝ փոխեցին իրենց մոտեցումը:

Այժմ վերջիններս փորձում են միջոցներ գտնել՝ քաղցկեղի բջիջները նորմալ վիճակի վերադարձնելու կամ դրանք սպանելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս