Ես ճշմարտության բարձրագույն ակունք եմ՝ էդ ե՞ք ուզում. Նիկոլ Փաշինյան
«Համոզվեցի, որ լավ կլիներ՝ Նիկոլ Փաշինյանը Դավոսում լիներ. մեր ներվն էլ հանգիստ կլիներ, մենք էլ շուտ պրծած կլինեինք: Սիրելի հայրենակիցներ, մի քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ժամով խաբում էր ձեզ, որովհետև մինչև երեկ չէ առաջին օրը վերջին կոպեկը դուք պետք է հայտարարագրեիք: Իրականում, իշխանությունը բոլոր քայլերը որ անում է, աթոռի համար է»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա նշեց, որ եթե վարչապետ լիներ՝ գետինը կմտներ. «Առավոտից երեկո հա բողոքում եք՝ սխալ են զեկուցել, հանձնարարությունները չեն կատարել, լավ, ինչքա՞ն կարելի է: Դպրոցի վիշիլկեն պետք է վարչապետը գնա ստուգի՞: Ժաննա Անդրեասյանն ի՞նչ է անում»:
Նա հավելեց, որ ի դժբախտություն հայ ժողովրդի՝ ընդդիմությունն առայժմ իր ծրագիրը չի կատարել:
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ գործած ցանկացած սխալի պարագայում լինում է, որ գետինն են մտնում. «Բայց այնտեղ, որտեղ մենք ճիշտ ենք, համոզված ենք, փաստարկված ենք, մեր փաստարկների համար պայքարում ենք: Մենք սովորական, սխալական մարդիկ ենք՝ մեզ հատուկ սխալներով, բայց նաև գետինը մտնելու կարողությունն էլ չենք կորցրել, ուղղակի ամեն անգամ չենք գալիս ձեզ ասում՝ գիտե՞ք ինչ, այսօր սրա պատճառով գետինը մտանք»:
Մանրամասները՝ տեսանյութում