Բաժիններ՝

Պուտինը հերքել է ստալինիզմ ներդնելու մասին մեղադրանքը

Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի քաղաքացիների հետ ուղիղ շփման ժամանակ հայտարարել է, որ համաձայն չէ այն պնդումների հետ, թե երկրի իշխանությունների քաղաքականությունում առկա են ստալինիզմի տարրեր՝ վստահություն հայտնելով, որ դրանք չեն լինի նաև հետագայում.

«Ես չեմ կարծում, թե դրանում կան ստալինիզմի տարրեր: Վերջինս կապված է անհատի պաշտամունքի ու օրենքի զանգվածային խախտումների, բռնությունների ու ճամբարների հետ: Ռուսաստանում չի լինի նման բան: Դա չի նշանակում, թե մեզ մոտ չեն լինի կարգուկանոն ու կարգապահություն:

Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիները՝ անկախ իրենց ծառայողական դիրքից, պետք է հավասար լինեն օրենքի առջև: Ոչ ոք ոչ մեկի քաղաքական դրդապատճառներով հատուկ չի ուղարկում վանդակաճաղերից այն կողմ: Մարդիկ ազատազրկման են դատապարտվում ոչ թե իրենց քաղաքական հայացքների և անգամ գործողությունների համար, այլ՝ նրա համար, որ խախտել են օրենք:

Կոռուպցիայի դեմ պայքարող անձինք նախևառաջ իրենք պետք է մաքուր լինեն: Օրենքի առջև բոլորն են հավասար: Հետաքննությունը պետք է լինի օբյեկտիվ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս