«Այս բելգիացի վիրաբոյժին պիտի երկար յիշեմ երախտագիտութեամբ…». Պ.Հայրիկյան
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով ներկայումս բուժում է ստանում Բելգիայում, ֆեյսբուքի իր էջում զետեղել է այս նկարը՝ հետևյալ մակագրությամբ. «Եթէ ամեն ինչ բարեյաջող ընթանայ, այս բելգիացի վիրաբոյժին պիտի երկար յիշեմ երախտագիտութեամբ…»։
Հիշեցնենք, որ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել հունվարի 31-ին։ Ստացած հրազենային վնասվածքներից հետո վերջինս վիրահատվեց Հայաստանում, այնուհետև կառավարությունը 20.5 միլիոն դրամ հատկացրեց նրան՝ բուժումն արտերկրում շարունակելու համար։