Բաժիններ՝

Մեքսիկացի երիտասարդներն ամենաերջանիկն են. հարցախույզ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեքսիկայում բնակվող երիտասարդներն իրենց համարում են աշխարհի ամենաերջանիկ մարդիկ: Այս մասին են վկայում Viacom ընկերության անցկացրած հարցախույզի արդյունքները:

Հարցախույզն անցկացվել է 5 մայրցամաքների 24 երկրներում՝ 9-30 տարեկանների շրջանում: Ընդհանուր առմամբ, հարցախույզին մասնակցել է մոտ 15.000 մարդ: Հարցախույզի արդյունքների համաձայն, իրեն երջանիկ է համարել Մեքսիկայի երիտասարդ բնակիչների 93 տոկոսը:

Երկրորդ տեղում Արգենտինան է՝ 87 տոկոս, իսկ երրորդ տեղում՝ Բրազիլիան՝ 84 տոկոս: Երիտասարդ մեքսիկացիների համար երջանկությունը կայանում է ընտանեկան ուժեղ կապերի, լավատեսության, բարգավաճման ու իր տարածաշրջանի զարգացման, ինչպես նաև կյանքի հետագա հաջողության մեջ:

Փորձագետներն ընդգծել են նոր միտում, որը բացակայում էր նախորդ մի քանի սերունդների մոտ. Խոսքը «երջանկություն» և «ընտանիք» հասկացությունների միջև կապի մասին է: Նախկինում Լատինական Ամերիկայում երիտասարդները հաճախ ընտանիքը համարում էին «բեռ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս