ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև փող շաղ տալու մրցավազքը շարունակվում է. մամուլ
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թարմացրել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքի նախընտրական ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Վերջին տվյալները ապրիլի 19-ի դրությամբ են։
Ապրիլի 16-ից այս կողմ «Առաքելություն» կուսակցությունը նախընտրական հիմնադրամից ծախսեր չի կատարել։ Իսկ ահա ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև փող շաղ տալու մրցավազքը շարունակվում է։
Իսկ ընդհանրապես թեկնածուների կատարած ծախսերի համեմատությունը և ուսումնասիրությունը կարող է հետաքրքիր վերլուծությունների հիմք դառնալ։ Ստորև ներկայացնում ենք ավագանու ընտրություններին մասնակցող վեց կուսակցությունների և մեկ դաշինքի քարոզարշավի 13 օրերի ընթացքում, այսինքն ապրիլի 19-ի դրությամբ կատարած ծախսերը (փակագծերում՝ ապրիլի 16-ից 19-նն ընկած ժամանակահատվածում կատարած ծախսերը)։
ՀՀԿ – 56, 3 միլիոն դրամ (երեք օրվա մեջ 16,3 մլն)
ԲՀԿ – 44, 3 միլիոն դրամ (երեք օրվա մեջ 6.6 մլն)
ՕԵԿ -15,5 միլիոն դրամ (երեք օրվա մեջ 3.5 մլն)
ՀԱԿ – 9,7 միլիոն դրամ (երեք օրվա մեջ 5.3 մլն)
«Բարև Երևան» – 4, 2 միլիոն դրամ (երեք օրվա մեջ 1,9 մլն)
ՀՅԴ -1 միլիոն 760 հազար դրամ (երեք օրվա մեջ 846 հազար դրամ)
«Առաքելություն» – 1 միլիոն 59 հազար 400 դրամ
Ապրիլի 19-ի դրությամբ բոլոր թեկնածուների նախընտրական հիմնադրամներից կատարած ծախսերը միասին վերցրած կազմում է 132.3 միլիոն դրամ։