Հրանուշ Հակոբյան – Սերգո Երիցյան հակասությունների արդյունքը. մամուլ
«Կառավարության նիստերի դահլիճում երեք օր ընթանում էր «Հայերենն իմ սրտում է» համաժողովը, որ Հրանուշ Հակոբյանի հերթական ազգափրկիչ միջոցառումն է՝ ուղղված մայրենի լեզվի պահպանմանը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Համաժողովին մեծ թվով հյուրեր էին մասնակցում՝ Հայաստանից և սփյուռքից: Սակայն ուշագրավն այն է, որ համաժողովին հրավիրված չեն Լեզվի տեսչության պետը, և այդ կառույցից ոչ մի ներկայացուցիչ: Մինչդեռ Հայաստանում մայրենի լեզվի պահպանման քաղաքականությունն իրականացնող հիմնական կառույցը հենց Տեսչությունն է, այլ ոչ թե սփյուռքի նախարարությունը: Մենք տեղեկացանք, որ սա պայմանավորված է Հրանուշ Հակոբյանի և Սերգո Երիցյանի հակասություններով»: