Բաժիններ՝

Ղրիմի սևծովյան տարածաշրջանում արտակարգ դրություն է մտցվել մազութի հետքերի պատճառով

Ղրիմի սևծովյան տարածաշրջանում արտակարգ ռեժիմ է սահմանվել՝ Կերչի նեղուցում լցանավերի հետ կապված վթարից հետո մազութի բծերի հայտնաբերման պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «TACC»-ը։

Նշվում է, որ մազութի հեռացում կիրականացվի Օկունևկա, Զնամենսկոյե և Գրոմովո գյուղերի ափամերձ տարածքներում։ Շուրջ 100 լրացուցիչ կամավորներ կմիանան մաքրման աշխատանքներին:

Ղրիմի ԱԻՆ գլխավոր տնօրինության տվյալներով՝ 93 միջգերատեսչական մոնիթորինգային խմբեր մեկ օրում ուսումնասիրել են Կերչից մինչև Սևծովյան տարածաշրջան 548 կմ ափամերձ գիծ։ Կատարվել է 146.4 կմ առափնյա գծի մաքրում, ներառյալ կրկնակի մաքրում, օրական 9.61 կմ: Ընդհանուր առմամբ հավաքվել է ավելի քան 342 տոննա աղտոտված ավազ և հող։

Նավթամթերքի թողարկման պատճառով մունիցիպալ արտակարգ ռեժիմներ են մտցվել դեկտեմբերի 28-ին Կերչում և Ղրիմի Լենինսկի շրջանում, իսկ հունվարի 9-ից՝ Եվպատորիայում և Սակսի շրջանում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս