Լյուդմիլա Տեր-Պետրոսյան. «Excuse me, Ձեր բոլոր հարցերն ուղղեք առաջին նախագահին» (տեսանյութ)
Ինչպես արդեն նշել ենք, այսօր ժամը 12-ին Սարյանի արձանի հարակից տարածքից Հայ ազգային կոնգրեսի մի խումբ ակտիվիստներ ու համակիրներ, ինչպես ամեն տարի, այս տարի ևս երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Երթի ողջ ընթացքում ոստիկանները կանոնակարգեցին երթեկությունը, իսկ մասնակիցներն էլ ապահովեցին երթի խաղաղ ընթացքը:
Երթին մասնակցում էին ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Երևանի քաղաքապետի ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանը, ավագանու ընտրություններում համամասնական ցուցակում ընդգրկված երիտասարդ ՀԱԿ անդամներ և համակիրներ:
Թեպետ ամբողջ ընթացքում մասնակիցները սպասում էին ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց վերջինս այդպես էլ չմիացավ ո՛չ երթի ընթացքին և ո՛չ հուշահամալիրի մոտ:
Սակայն փոխարենը Ծիծեռնակաբերդի ծառուղու սկզբում ՀԱԿ-ին միացավ ՀՀ առաջին նախագահի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Հարցին, թե ինչո՞ւ երիտասարդներին չի միացել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, և արդյո՞ք պատճառը նրա վատառողջ լինելն է, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Excuse me, Ձեր բոլոր հարցերն ուղղեք առաջին նախագահին, բայց, այո, նա փոքր-ինչ գրիպ է»: