Բաժիններ՝

Պարզվել է Tesla Cybertrack-ի պայթյունն իրականացրած վարորդի ինքնությունը

Լաս Վեգասում ոստիկանությունը պարզել է Trump International հյուրանոցի մոտ Tesla Cybertruck-ի պայթյունի մեջ կասկածվողի ինքնությունը։ Այս մասին հունվարի 2-ին հայտնել է KTNV-TV հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։

Կասկածյալը 37-ամյա Մեթյու Լիվելսբերգերն էր, ով նախկինում ծառայել է ԱՄՆ բանակում։ Նշվում է, որ տղամարդը բնակվել է մի քանի հասցեներում և մեքենան վարձել է Turo car sharing հավելվածի միջոցով։

Երբ մեքենան պայթել է, ենթադրյալ հանցագործը տեղում մահացել է։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ ՀԴԲ-ի և Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրոյի աշխատակիցները խուզարկություններ են անցկացնում տներից մեկում, որտեղ ապրել է կասկածյալը՝ պարզելու միջադեպի պատճառները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031