Բաժիններ՝

Կարեն Գրիգորյանը աշխարհի արագ շախմատի առաջնությունում վաստակեց 9 միավոր և կիսեց 4-9-րդ հորիզոնականները

Կարեն Գրիգորյանը 2024 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնությունում 13 հնարավորից վաստակեց 9 միավոր և կիսեց 4-9-րդ հորիզոնականները: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Կարենը 11-րդ և 12-րդ խաղափուլերում հաղթել է 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ վերջին խաղափուլում ոչ-ոքի է խաղացել առաջնության չեմպիոն Վոլոդար Մուրզինի հետ։

Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում են նաև Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, որոնք վաստակել են 8 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031