Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում հարուցված շինծու քրեական գործը ուղարկվել է դատարան

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը ուղարկվել է դատարան։

Այդ մասին ասվում է Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազության և պետական անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում սպառնում է ցմահ ազատազրկում, նրան մոտ 45 հնարավոր մեղադրանք է առաջադրվել: Ավելին, փաստաբանների հասանելիությունը փաստաթղթերին սահմանափակ է, իսկ թարգմանությունը չի տրամադրվում:

Տեսանյութեր

Լրահոս