«Հայերը Վրաստանում գործընկեր չեն». մամուլ
«Առավոտի» հետ զրույցում Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար, «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը պատասխանելով հարցին, թե որոնք են այն խնդիրները, որոնք կարող են երկու ժողովուրդների մեջ «սեպ խրելու» աստիճան վտանգ ունենալ, նկատել է, որ դա համայնքի մասնակցության ու ներգրավվածության խնդիրն է Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում:
«Հայերը, ինչպես մյուս ազգային փոքրամասնությունները, Վրաստանում գործընկեր չեն Վրաստանի պետականության շինարարության ծրագրերում, թեև, Վրաստանի քաղաքացիներ են: Այսինքն, նրանք վճռորոշ դեր չունեն որոշումների կայացման հարցում, և սա փաստ է՝ անկախ նրանից, թե ով ինչ է հայտարարում»:
Ա. Ստեփանյանը հավելեց, որ, ցավոք, չկա նպատակաուղղված քաղաքականություն, այս առումով երկու երկրներում էլ, որպեսզի «բացառվեն պատահականությունները, որոնք կարող են ապակայունացման հանգեցնել»»,- գրում է «Առավոտ» օրաթերթը: