Բաժիններ՝

Կարո՞ղ են օնլայն խաղատները օգտագործվել որպես փողերի լվացման միջոց. «Գիտակից հասարակություն» կենտրոն

ՊԵԿ-ի 2023 թվականի տվյալները ցնցում են.

Ի՞նչ է իրականում կատարվում մեր երկրում։

Հայաստանում գործող օնլայն խաղատները՝ vBet-ը, Ajarabet-ը, Totogaming-ը, GoodWin-ը 2023թ-ին ինտերնետ շահումով խաղերում ստացել են 6.319.234.617.789 դրամի (6,3 տրիլիոն դրամ) խաղադրույք, և խաղերի մասնակիցներին վճարել՝ 6.203.336.617.857 դրամի (6,2 տրիլիոն դրամ) շահում։

Պարզ հաշվարկ՝

15,88 միլիարդ ԱՄՆ դոլարի խաղադրույք և 15,59 միլիարդ ԱՄՆ դոլարի շահում կամ
ՕՐԵԿԱՆ՝ 43,5 միլիոն ԱՄՆ դոլարի խաղադրույք, 42,7 միլիոն ԱՄՆ դոլարի շահում։

Հարց է առաջանում․

ինչպե՞ս է հնարավոր, որ մեր երկրի բնակչությունն այսքան մեծ գումարներ «վաստակի» և կատարի խաղադրույքներ օնլայն խաղատներում, երբ քաղաքացիները չունեն նման չափի եկամուտներ։ Հետևաբար սա իրականությո՞ւն է, թե՞ խաբկանք։

Իսկ ինչպե՞ս են այս թվերը ձևավորվում։

1․ Կարո՞ղ են արդյոք օնլայն խաղատները օգտագործվել որպես փողերի լվացման միջոց։
2․Հնարավո՞ր է, որ ցուցադրվում են ենթադրբար կեղծ շահումներ, որոնք իրականում «սովորական» քաղաքացիներին չեն պատկանում։

Հուսով ենք՝ այս հարցերի պատասխանները մոտ ապագայում կտան իրավապահ մարմինները։

Համեմատություն

Կատարված խաղադրույքները 3,38 միլիարդ դոլարով ավելին են, իսկ վճարված շահումները՝ 3,09 միլիարդ դոլարով ավել են, քան Հայաստանի պետական պարտքը, որը կազմում է 12,5 միլիարդ դոլար։

Այս թվերը մեզ պարզապես ասում են, որ ժողովուրդը իրականում պարտվում է ամեն ինչ, մինչ օնլայն խաղատները հարստանում են։ Իսկ ի՞նչ է անում պետությունը աղետը կանխելու համար։

Հարգելի հայրենակիցներ, օնլայն խաղատները ոչ թե օգնում են ձեզ, այլ թալանում են, տանում դեպի ինքնասպանության։ Վերջ տուր։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս