ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին

ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ Պետական ​​ջազ նվագախմբի և Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ ջազմենը կատարեց համաշխարհային ստեղծագործություններ և հեղինակային գործեր։

«Մշակութային նախաձեռնություններին աջակցելը սոցիալական պատասխանատվության շրջանակներում Բանկի ստրատեգիայի անբաժանելի մասն է, որը թույլ է տալիս նպաստել երկրի մշակութային կյանքի զարգացմանը։ Մեզ համար պատիվ է աջակցել այնպիսի տաղանդավոր երաժիշտների, ինչպիսին է Լևոն Մալխասյանը, ով հայկական ջազի կենդանի լեգենդ է»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Արա Ավագյանը։

Հրավիրված հյուրերից տոնական միջոցառմանը ելույթ ունեցան բազմաթիվ հայտնի հայ երաժիշտներ և արտիստներ, ինչպես նաև հրավիրյալ երաժիշտներ Ռուսաստանից:

 ՎՏԲՀայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս