Բաժիններ՝

Կաթոլիկ Սուրբ Ծնունդը Սիրիայում հանգստյան օր է հայտարարվելa

Սիրիայի իշխանությունները մի շարք քաղաքներում սիրիացի քրիստոնյաների բողոքի ցույցերի ֆոնին դեկտեմբերի 25-ը և 26-ը, որոնք համընկնում են կաթոլիկ Սուրբ Ծննդի հետ, պաշտոնական հանգստյան օրեր են հայտարարել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն

«Պետական ​​հիմնարկների բոլոր աշխատակիցների համար 2024 թվականի դեկտեմբերի 25-ը և 26-ը հայտարարված են հանգստյան օրեր։ Այն հիմնարկները և համապատասխան նախարարությունները, որոնց գործունեությունն ունի կարևոր նշանակություն, կշարունակեն աշխատել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դամասկոսի արվարձաններում և Սիրիայի մայրաքաղաքի քրիստոնեական թաղամասերում տեղի են ունեցել խաղաղ ցույցեր՝ ընդդեմ Սիրիայում նոր կառավարության իշխանության գալուց հետո քրիստոնյա բնակչության նկատմամբ ճնշումների։

Ավելի վաղ մի խումբ օտարերկրյա վարձկաններ և մի շարք զինված խմբավորումներ Հոմս նահանգի հյուսիսում գտնվող Սկալբիա քաղաքում այրել էին Սուրբ Ծննդյան տոնածառը։ Ավելի ուշ տեղի իշխանությունները հայտարարեցին, որ հանցագործները կալանավորվել են և կպատժվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս