Սարի թաղի ճանապարհին բախվել են Mini Cooper-ն ու մոպեդը. բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի մահը. Shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան և դեռևս ինքնությունը չպարզված անձի վարած մոպեդը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ քաղաքացիների օգնությամբ քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայր կժամանին քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Էրեբունու բաժին, որ մեպեդավարը հիվանդանոց տեղափոխվելու ճանպարհին մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան ու մոպեդը տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: