Թուրքիայում գործարանում պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել
Թուրքիայի արևմուտքում’ Բալըքեսիր քաղաքում գործող պայթուցիկ նյութեր արտադրող գործարանում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Նահանգապետ Իսմայիլ Ուսթաօղլուն հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս երեքը’ վիրավորվել։ Նրա խոսքով՝ նոր պայթյունի վտանգ չկա։ Նշվում է, որ դեռ պարզված չէ, թե ինչը կարող էր հանգեցնել նման ողբերգության։