Թրամփը մտադիր է Մեծ Բրիտանիայում հատուկ բանագնաց նշանակել սերիալների հայտնի պրոդյուսերին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ մտադիր է հեռուստասերիալների նախկին պրոդյուսեր Մարկ Բարնեթին նշանակել Մեծ Բրիտանիայում հատուկ բանագնաց։
Մարկ Բարնեթը առաջադրվել է «Էմմի» մրցանակի մոտ երեք տասնյակ անվանակարգերում՝ շահելով դրանցից մոտ մեկ երրորդը։
Թրամփը նախկինում գովել էր Բարնեթին իր նախընտրական արշավի ելույթների ժամանակ:
«Հեռուստատեսային արտադրության և բիզնեսի մեջ ակնառու կարիերայի շնորհիվ Մարկն այդ կարևոր դերում դիվանագիտական խորաթափանցության և միջազգային ճանաչման յուրահատուկ համադրություն է ներկայացնում: Մարկը կաշխատի ամրապնդել դիվանագիտական հարաբերությունները՝ կենտրոնանալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վրա, ներառյալ առևտուրը, ներդրումային հնարավորությունները և մշակութային փոխանակումները», – գրել է ԱՄՆ նորընտիր նախագահը Truth Social-ում:
Բացի «The Apprentice» հայտնի սերիալից, Բերնեթը եղել է նաև «Shark Tank», «The Voice» և «The Revenant» ֆիլմերի գլխավոր պրոդյուսերը: