Բաժիններ՝

Զելենսկին Կիևում ընդունել է պաշտոնը լքող ԿՀՎ-ի տնօրենին

Բիլ Բըրնսը ԿՀՎ տնօրենի պաշտոնում իր վերջին այցով ժամանել է Ուկրաինա, Telegram-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այս պատերազմի ընթացքում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, և ես շնորհակալ եմ օգնության համար։

Սովորաբար նման հանդիպումների մասին հրապարակավ չեն հայտարարում, և մեր բոլոր հանդիպումները՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ եվրոպական այլ երկրներում, թե՛ Ամերիկայում և թե՛ այլ աշխարհամասում, տեղի են ունեցել առանց պաշտոնական տեղեկատվության։ Բայց հիմա՝ վերջին այցից հետո, պետք է բացահայտ ասել. Բիլ, քեզ և ընտանիքիդ մաղթում եմ միայն լավագույնը: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ:

Գաղտնիքները չենք բացահայտում, բայց կապը պահպանում ենք։ Հավանաբար, նորից կհանդիպենք և անպայման կտեսնենք, թե ինչպես է այս պատերազմն ավարտվում իրական, հուսալի խաղաղությամբ, հանուն որի աշխատում էինք միասին»,- նշել է Զելենսկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս