Խորվաթիայի տարրական դպրոցներից մեկում դանակահարության հետևանքով 1 երեխա է զոհվել, 8-ը՝ վիրավորվել
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի տարրական դպրոցներից մեկում տեղի ունեցած դանակահարության հետևանքով 1 երեխա է սպանվել, ևս 8 հոգի վիրավորվել է։
Այս մասին հաղորդում է CNN-ը։ 19-ամյա չարագործը, որը, ենթադրաբար, նախկին աշակերտ է, վաղ առավոտյան մտել է առաջին դասարանի դասասենյակ և դանակով հարձակվել ուսուցչի և աշակերտների վրա։
Զոհված երեխան 7-ամյա աղջիկ է։
Վիրավորներն ուղղաթիռներով տեղափոխվել են քաղաքի տարբեր հիվանդանոցներ։ Ուսուցիչը լուրջ վնասվածքներ է ստացել և գտնվում է ծանր վիճակում։Կասկածյալը ձերբակալված է։Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հայտնել է, որ երկիրը սարսափած է այս ողբերգությունից։