Բաժիններ՝

Պենտագոնում հայտնել են, որ Չինաստանն ունի 600-ից ավելի միջուկային մարտագլխիկ

Չինաստանն ունի ավելի քան 600 միջուկային մարտագլխիկ. մինչև 2030 թվականը դրանց թիվը կգերազանցի 1000 միավորը: Այդ մասին ասվում է Չինաստանի մարտական ​​հզորության շուրջ Պենտագոնի նոր տարեկան զեկույցում:Այժմ ՉԺՀ-ի ունեցած միջուկային մարտագլխիկների թվաքանակը ներկայացվում է 2024 թվականի կեսերի դրությամբ: Անցյալ տարվա զեկույցում նշվում էր, որ Չինաստանն ունի ավելի քան 500 միջուկային մարտագլխիկ:

«Պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ 2024 թ. կեսերի դրությամբ ՉԺՀ-ն ուներ ավելի քան 600 գործող միջուկային մարտագլխիկ։ Պաշտպանության նախարարությունը կանխատեսում է, որ մինչև 2030 թվականը ՉԺՀ-ն կունենա ավելի քան 1000 գործող միջուկային մարտագլխիկ», – նշվում է զեկույցում։

Բացի այդ, Պենտագոնը հայտնում է, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը նախատեսում է մինչև 2035 թվականն ավարտել արդիականացման իր ծրագրերը, իսկ 2049 թվականին՝ դառնալ «առաջնակարգ ռազմական ուժ»։

Փաստաթղթում նշվում է, որ Չինաստանը մշակում է նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք զգալիորեն կբարելավեն նրա միջուկային հրթիռային ուժը և կպահանջեն միջուկային մարտագլխիկների արտադրության ավելացում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս