Կարծում եմ՝ մոտ ժամանակներում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպում կլինի. Գրիգորյան

Մոտ ժամանակներում տեղ կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպում։

«Մյուս հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք, բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետև կանոնակարգի քննարկման ու հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո, այո, պետք է  հանդիպել ու շարունակել աշխատանքները»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա նշեց, թե այս պահին որևէ ավել բան չի կարող ասել, որովհետև համատեղ հաստատված կանոնակարգով կա պայմանավորավածություն, որով կողմերը մամուլի հաղորդագրությունների շրջանակներից դուրս որևէ մեկնաբանություն չեն տալիս։

Տեսանյութեր

Լրահոս