Ալիևն ասել է՝ որքան հայ է մնացել Արցախում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ օկուպացված Արցախում մնացած հայերը սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից: Նա մանրամասնել է, որ 2 ամիս առաջվա տվյալներով՝ այնտեղ մոտ 20 մարդ է մնացել:

«Ովքեր մնացել են, սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից, Սոցապնախարարությունից, ստանում են բուժումը, ապահովվում են սննդով, կյանքն այնտեղ լիովին «ապահով» է», – պնդել է Ադրբեջանի նախագահը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հայտարարել է Արցախում, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, սակայն իրականում դա զանգվածային ռազմական ագրեսիա էր: Սեպտեմբերի 20-ին Բաքուն և Ստեփանակերտը ռուս խաղաղապահների օգնությամբ պայմանավորվել են հրադադարի մասին։ Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Դրանից հետո ավելի քան 100,000 արցախցի ենթարկվել է էթնիկ զտման:

Տեսանյութեր

Լրահոս