ԵՄ-ը Թուրքիային մեկ միլիարդ եվրո կտրամադրի
«ԵՄ մեկ միլիարդ եվրո կտրամադրի Թուրքիային՝ երկրի տարածքում գտնվող սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար», – այսօր Անկարայում, Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Այս գումարը պետք է ուղղվի սահմանային անվտանգության ամրապնդմանը և սիրիացի փախստականների կամավոր հայրենադարձմանը», – ասել է նա։
Ասուլիսի ընթացքում Էրդողանն անդրադարձել է Անկարայի և ԵՄ հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ դաշինքի՝ երկու օրից մեկնարկող գագաթնաժողովին Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության վերսկսման որոշում կկայացվի։
«Հույս ունեմ, որ այդ որոշումների արդյունքում կարագանա վիզաներին վերաբերող գործընթացը՝ ընդհուպ մինչև վիզային ռեժիմի ազատականացումը», – նշել է Թուրքիայի նախագահը։