Բաժիններ՝

ԵՄ-ն Ուկրաինային 30 միլիարդ եվրո օգնություն կտրամադրի

Եվրամիությունը մտադիր է 2025 թվականին Ուկրաինային տրամադրել 30 միլիարդ եվրո օգնություն՝ ներառյալ 18,1 միլիարդ եվրոն, որը ստացվել է որպես շահույթ Ռուսաստանի սառեցված ակտիվներից: Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Ինչպես նշում է լրատվամիջոցը՝ այս մասին դեկտեմբերի 19-ին կայանալիք գագաթնաժողովից առաջ Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։

«Ուկրաինային ֆինանսական աջակցության մեր հանձնառությունը պահպանվում է, 2025 թվականին ԵՄ-ն կաջակցի Ուկրաինային մոտ 30 միլիարդ եվրոյի չափով, սա լրացուցիչ 12,5 միլիարդ եվրո է եվրոպական հիմնադրամից և 18,1 միլիարդ եվրո շահույթ՝ սառեցված ռուսական ակտիվներից»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս