Բավրա գյուղում կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը
Դեկտեմբերի 14-ին, ժամը 04:50-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բավրա գյուղում կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ` Ու. Ջ., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ կցորդիչը երթևեկությունը դարձրել է երկկողմանի փակ:
Փրկարարները կցորդիչը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգվել է։