Լատվիայի նախկին նախագահը Երևանում Ռուսաստանին մեղադրեց ցեղասպան գործողությունների մեջ

«Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ժամանակ Լատվիայի Հանրապետության նախկին նախագահ Էգիլս Լևիտսը հայտարարեց, որ այն գործիչները, որոնք օգտագործում են ցեղասպանական ռազմավարություն, պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Նա շեշտեց, որ ցեղասպանական հանցագործությունների կանխումը շատ կարևոր գործառույթ է միջազգային համայնքի համար՝ ասելով.

«Միջազգային դատարանի առկայությունը՝ որպես միջազգային մարմնի առկայություն շատ կարևոր է հիշեցնելու համար, որ աշխարհը հետևում է, և պատիժը հնարավոր է։ Միջազգային իրավունքն այսօր առերեսվում է որոշակի խնդիրների՝ քաղաքական նկատառումները և որոշ այլ գործոններ։

Օրինակ՝ ՌԴ պատերազմը Ուկրաինայի դեմ, որը նույնպես մեծ փորձություն է միջազգային իրավական դատարանի համար։ Կան օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ ռուսական ուժերն իրականացրել են ցեղասպանական կամ ցեղասպանության նման գործողություններ՝ մասնավորապես Ուկրաինայի երեխաների ռուսաֆիկացումը, ատելության խոսքը, այլ ատելության գործողություններ, որոնք վերաբերում են ուկրաինական ինքնության ոչնչացմանը։

Պետք է ստեղծել հատուկ տրիբունալ և պետք է ցույց տալ՝ այն մարդիկ, որոնք պատասխանատու են այս հանցագործությունների համար, պետք է ենթարկվեն միջազգային դատարանի պատասխանատվությանը»։

Էգիլս Լևիտսը վստահեցրեց՝ ցեղասպանության կանխարգելումն ամենակարևոր գործիքներից մեկն է և միջազգային իրավունքը կարևոր գործիք է պայքարի համար։

Նրա փոխանցմամբ՝ միջազգային դատարանների և տրիբունալների հաջողությունները ցույց են տալիս, որ միջազգային արդարադատությունը հնարավոր է անգամ այն դեպքում, երբ դեռ այն ոչ կատարյալ է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031