Բնապահպանության նախարարության բացահայտումները

Բնապահպանական պետական տեսչությանկողմից 15.04-20.04.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  1.3մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել է  2.73մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 գործով  ֆիզիկական 1 անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել  793.51հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  5 դեպքի համար 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 350.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է  1.85մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման   դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  22.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Երևանի տարածքային բաժնի կողմից 4 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի   4 որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի   2 որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի  կողմից  3 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Շիրակի տարածքային բաժնի  կողմից 1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի   1 որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ապօրինի որս

Կենսառեսուրսների հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի շուկաներում և վաճառքի կետերում իրականացված ստուգայցերի արդյունքում  առգրավվել է 250 հատ ՙսիգ՚ տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով  հանձնվել է Երևանի  թիվ 14 գիշերօթիկ դպրոցին:

Գեղարքունիքի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 348հատ(47կգ) տիրազուրկ ՙկարաս՚ տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով  հանձնվել է ՙԳավատի մանկատուն՚ և ՙՍևանի հոգեբուժական հիվանդանոց՚, իսկ  կենդանի 67 հատ ՙկարաս՚ տեսակի ձուկ և 41 հատ խեցգետին  բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է նաև 24 հատ ձկնորսական ցանց և 2 հատ ռետինե նավակ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ ցանց, իսկ առգրավված 4կգ կենդանի խեցգետինը  բաց է թողնվել Ախուրյանի ջրամբար:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 54 հատ  տիրազուրկ ՙսիգ՚ տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով  հանձնվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

    Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  760.5հազ.դր. գումար:

Տեսանյութեր

Լրահոս