Հայաստանն այս պահին միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու որոշում չունի․ Եղիշե Կիրակոսյան

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միտում չի տեսնում, որ Հայաստանը պատրաստ է միջազգային դատական ատյաններից հետ կանչել Ադրբեջանի դեմ հայցերը։

«Չէ, չեմ տեսնում այս պահին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա։

Կիրակոսյանը զերծ է մնացել մեկնաբանել Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխադարձաբար հրաժարվել հայցերից։

«Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, կստացվի՝ մեկնաբանում եմ, ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031