Հայաստանը «պետք» է հրաժարվի տարածքային պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Հայաստանը «պետք» է հրաժարվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության» նկատմամբ շարունակվող պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով և որոնցով Հայաստանը հանդես է գալիս միջազգային կազմակերպություններում և դատարաններում. այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։ Մամեդովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալին տեղեկացրել է հետպատերազմական փուլում տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջընթացի մասին։

Տեսանյութեր

Լրահոս