Բաժիններ՝

Արագածոտնի մարզում մեքենան բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ ժամը 21:50-ի սահմաններում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, բախվել է նոր կառուցվող «Հյուսիս-հարավ» ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին, կոտրել այն, մոտ 30 մետր շպրտել, ապա առաջ ընթացել և գլխիվայր շրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ. պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս