Պապիկյանը մեկնում է ԱՄՆ ինչ-որ պայմանավորվածություններ հասցնելու՞ համար, թե՞ մեկնում է` տեսնելու, թե նոր վարչակազմին մոտ ի՞նչ շրջանակների հնարավոր կլինի հանդիպել և շփումներ հաստատել հետագա աշխատանքի համար. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախարար Պապիկյանը աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ: Ոչ մի այլ բան՝ թե ինչ առիթով է այցը, ինչ կամ ում հրավերով, ԱՄՆ-ում քանի օր է մնալու նախարար Պապիկյանը, ի՞նչ հանդիպումներ են նախատեսված, ինչ միջոցառումներ, եւ այլն, եւ այլն: Աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, վերջ:

Տպավորություն է, որ այնտեղ է որոշվելու, թե ում հետ կհանդիպի Պապիկյանը, կամ ով կհամաձայնի հանդիպել նրա հետ, այսինքն՝ մեկնում ենք, իսկ մնացածը կերեւա տեղում: Կրկնեմ, համենայն դեպս դա է տպավորությունը, երբ մեկնելու մասին տեղեկությունը չի ուղեկցվում գոնե որոշակի մանրամասներով՝ սպասվող հանդիպումների վերաբերյալ:

Այն, որ ԱՄՆ հետ հարաբերությունը Հայաստանի համար կարեւոր է թե պաշտպանական, թե այլ ոլորտներում, կասկածից վեր է: Հետեւաբար պետք է անել առավելագույնը, արդյունավետ եւ առարկայական գործակցության համար:

Այս համատեքստում, հարկ է նկատել, որ Պապիկյանի այցը տեղի է ունենում ԱՄՆ համար վարչակազմերի անցումային շրջանում՝ դեմոկրատական վարչակազմին մնացել է մեկուկես ամիս: Պապիկյանը մեկնում է ինչ որ պայմանավորվածություններ հասցնելու՞ համար, թե՞ մեկնում է տեսնելու համար, թե նոր վարչակազմին մոտ ի՞նչ շրջանակների հնարավոր կլինի հանդիպել եւ այսպես ասած շփումներ հաստատել հետագա աշխատանքի համար»։

Տեսանյութեր

Լրահոս