Բաժիններ՝

Գունավոր մակարոնով աղցան

Բաղադրիչները՝

  • 300 գ կարճ գունավոր մակարոն
  • 200 գ մոցարելա պանիր
  • 200 գ չերրի լոլիկ
  • 2 ճյուղ ռեհան
  • 3 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • բրոկոլի

Պատրաստման եղանակը

Մակարոնը եփեք տուփի վրա մատնանշված ձևով, բայց մի փոքր կիսաեփ թողեք, մի թողեք, որ շատ փափկի:

Ջրի մեջ մի փոքր ձիթապտղի ձեթ ավելացրեք. այն կօգնի, որ մակարոններն իրար չկպչեն ու համ կհաղորդի:

Կարդացեք նաև

Մոցարելա պանիրը կտրտեք օղակաձև կամ քառակուսիների ձևով:

Չերրի լոլիկները չորս մասի բաժանեք, ռեհանի ճյուղերը ձեռքով մասնատեք կամ հենց այդպես մեծ ճյուղերով էլ թողեք (ցողունները բոլոր դեպքերում հեռացրեք), ավելացրեք մոցարելան, աղ ու պղպեղ արեք, լցրեք ձեթն ու խառնեք:

Ավելացրեք տաք մակարոնը, մեկ անգամ էլ խառնեք, 2-3 ժամով տեղադրեք սառնարանում:

Խորհուրդ: Այս աղցանը պատրաստելու մի քանի տարբերակ կա: Կարող եք նրան նաև խոշոր կտրտած սխտոր ու չոր խնկածաղիկ ավելացնել:

Տեսանյութեր

Լրահոս