Բաժիններ՝

Բանջարեղենային թխվածքաճաշ` իտալական ձևով

Բաղադրիչները

  • 400 գ կարտոֆիլ
  • 2 խոշոր, հասած լոլիկ
  • 2 խոշոր քաղցր տաքդեղ (կարմիր կամ դեղին)
  • 1 միջին չափի գլուխ սոխ
  • 50 գ պարմեզան պանիր
  • 4 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • 1 ճ/գ չորացրած խնկածաղիկ
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Մաքրած կարտոֆիլը բարակ շերտերով կտրատեք: Լոլիկների վրա դանակով խաչաձև կտրվածք արեք, 30 վրկ մտցրեք եռացրած ջրի, ապա սառը ջրի մեջ, կեղևը, սերմերն ու հեղուկը հեռացրեք: Միջուկը կտրատեք: Տաքդեղները մաքրեք սերմերից, բարակ շերտերով կտրատեք: Մաքրած սոխը մանրացրեք:

Տապակը պատեք ձիթապտղի ձեթով: Շերտ-շերտ տեղադրեք կարտոֆիլը, լոլիկները, տաքդեղներն ու սոխը: Ամեն շերտի վրա աղ, պղպեղ, չորացրած խնկածաղիկ արեք ու ձեթ ցայեք:

Կարդացեք նաև

Պարմեզան պանիրը բարակ թիթեղների ձևով կտրատեք ու դրեք բանջարեղենի վրա:

Տապակը 45-55 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Թխվածքաճաշի պատրաստ լինելը պետք է հասկանալ կարտոֆիլից. երբ այն փափկի, տապակը կարող եք հանել ջեռոցից: Մատուցեք տաք վիճակում:

Խորհուրդ: Եթե դեղին ու կարմիր տաքդեղների փոխարեն վերցնեք կանաչ տաքդեղ, թխվածքաճաշի վերին շերտը կարող եք Իտալիայի դրոշի գույներով ստանալ՝ կանաչ տաքդեղ, բաց գույնի կարտոֆիլ ու կարմիր լոլիկներ: Այդպես ուտեստն ավելի հետաքրքիր տեսք կունենա:

Տեսանյութեր

Լրահոս