Լիբանանի վարչապետը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը լիբանանյան զինվորական անցակետի վրա խաթարում է հրադադարի ջանքերը
Իսրայելի հարվածները Լիբանանի հարավում գտնվող զինվորական անցակետին, որոնք հանգեցրել են զոհերի ու վիրավորների, խաթարում են հրադադարի հասնելու ջանքերը:
Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին: Նա ուղիղ, արյունալի ուղերձ է համարել այդ հարձակումը, որը Միքաթիի գնահատմամբ, խաթարում է հրադադարի հասնելու, հարավում բանակի ներկայության ուժեղացմանն ուղղված բոլոր ներկայիս ջանքերն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կատարումը:
Ավելի վաղ՝ Լիբանանի բանակը հայտնել է, որ առնվազն մեկ զինվոր է զոհվել, ևս 18-ը վիրավորվել են երկրի հարավում գտնվող անցակետի վրա Իսրայելի հարձակման հետևանքով: