Ադրբեջանական SOCAR-ը ցանկանում է վաճառել Թուրքիայում իր բիզնեսներից մեկը․ Bloomberg

Ադրբեջանի SOCAR պետական էներգետիկ ընկերությունը բանակցություններ է վարում Թուրքիայում բնական գազի բաշխման իր բիզնեսը վաճառելու շուրջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ընկերությունում իր աղբյուրը, որը, սակայն, հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել։

Հայտնի չէ՝ որն է ադրբեջանական կողմի նման որոշման պատճառը։

SOCAR -ը Թուրքիայի օտարերկրյա խոշորագույն ներդրողն է, որը մինչև օրս 18 միլիարդ դոլարի ներդրում է արել։

Բացի բաշխիչ ընկերություններից, ադրբեջանական պետական ընկերությանն է պատկանում նաև Էգեյան ծովի ափին գտնվող STAR նավթավերամշակման գործարանը: SOCAR -ն Ադրբեջանից Եվրոպա գազ է արտահանում նաև Թուրքիայի տարածքով անցնող երկու խողովակաշարով։

Տեսանյութեր

Լրահոս