Թվեր և փաստեր․ իրական Հայաստանը տնտեսական ու սոցիալական համապատկերում
Oրվա իշխանությունը նորից խոստանում է արժանապատիվ կյանք ու բարեկեցություն, իրականությունը տրամագծորեն հակառակն է։ Մասնավորապես․
- «որտեղ հաց, այնտեղ կաց»՝ իրականում օդում կախված է պատերազմի սպառնալիքը,
- «հարկ վճարողը հերոս է»՝ իրականում հարկային տեռորի գործադրումներ, քաղաքացուն՝ որպես «տուգանքի մատերիալ» վերաբերմունք,
- «նպաստից դեպի աշխատանք»՝ իրականում միկրոբիզնեսի հարկային արտոնությունների վերացում, հարկային բեռի շուրջ 6 անգամ ավելացում,
- «նախորդ երկու տարիներին երկնիշ տնտեսական աճ»՝ այդ աճի առյուծի բաժինը արտաքին, պատահական գործոնի ավարտվող ազդեցությամբ է,
- 2024թ․ երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական աճի ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ,
- 2025թ․ համար խոստացված առնվազն 7 տոկոս աճի փոխարեն բյուջեի նախագծի հիմքում դրված է ընդամենը 5,6 տոկոս աճ,
- իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորն ու բեռը,
- 2024թ․ ինը ամիսներին հարկային ծրագրված մուտքերի թերակատարում՝ 8 տոկոս կամ 150 միլիարդ դրամ,
- պետական ծախսերինը՝ 13 տոկոս կամ 290 միլիարդ դրամ,
- կապիտալ ծախսերինը (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն)՝ 30 տոկոս կամ 124 միլիարդ դրամ,
- գյուղատնտեսության ոլորտի տևական անկումից հետո այս տարվա ինը ամիսներին արձանագրվել է 0-ականին մոտ աճ,
- առանց ռուսական ոսկու վերարտահանման գործունեության՝ արտահանման անկում, իսկ արդյունաբերության ոլորտի 0-ականին մոտ աճ,
- տեղեկատվության և կապ՝ 8,5 տոկոս անկում,
- տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 13 տոկոս անկում,
- ձախողված բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումներ՝ 100 տոկոս,
- 2025թ․՝ մակրոտնտեսական անկայունության ռիսկերի իրական աճ,
- պետական պարտք՝ 18 տոկոս աճ, ՀՆԱ՝ 5,6 տոկոս աճ, 3 անգամ պակաս,
- պետական պարտքի չափ՝ 2,2 անգամ ավել 2018թ․ համեմատ, 15 միլիարդ դոլար, աճը՝ 2,4 միլիարդ դոլար,
- պարտքի սպասարկում՝ գրեթե կենսաթոշակներին ուղղվող միջոցների չափ՝ 395 միլիարդ դրամ, աճը 13 տոկո կամ 50 միլիարդ դրամ,
- կենսաթոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի աճ՝ 0, 2025թ․ կանխատեսվող 4-5 տոկոս գնաճի, 5,6 տոկոս տնտեսական աճի, հարկային մուտքերի երկնիշ աճի, սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինասավորման 110 միլիարդ դրամի չափով աճի պարագայում,
- պետական ծախսերի արդյունավետություն՝ մեկ անձից գնումների առաջանցիկ աճը, կոռուպցիոն ռիսկերի տարածումը, չափելի արդյունքների բացակայություն, չափելի արդյունքներով ծրագրային վարկերի փոխարինում անհետագծելի և վերահսկողության տեսանկյունից խիստ խոցելի բյուջետային վարկերով,
- 2024թ․ տնտեսական կառուցվածքի և սոցիալական բացասական միտումների խորացում,
- մեկ երկրից տնտեսական կախվածության թռիչքաձև աճ՝ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռ՝ 41 տոկոս, աճելով 5,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրների հետ՝ 7,2 տոկոս, նվազելով 17 տոկոսով,
- կապիտալի փախուստ․ օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազում՝ 334 միլիոն դոլար, ՕՈՒՆ-ի բացասական զուտ ներհոսք՝ 55 միլիոն դոլար,
- ՀՀ փաստաթղթերով 20 հազար 400 քաղաքացիներ արտագաղթել են՝ ավելի շատ գնացել են Հայաստանից, քան եկել են,
- 2023թ․ աղքատության մակարդակի կրճատում՝ 1,1 տոկոսային կետով, սկզբնական բարձր աճերից հետո նոր-նոր մոտենում է 2018թ․ մակարդակին,
- 2024թ․ երրորդ եռամսյակում մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեք՝ 75530 դրամ, որը գերազանցում է 530 դրամով նվազագույն ամսական աշխատավարձին, կրկնակի անգամ նվազագույն կենսաթոշակի և ընտանեկան նպաստի ամսական չափերին,
- 2025թ․ նշված բացասական միտումների հետևանքով՝ անշեղորեն կաճեն աշխատող աղքատների թիվը, աղքատության միջին մակարդակը, չափավոր աղքատությունը և հատկապես՝ ծայրահեղ աղքատությունը։
Շարունակելի․․․
Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ